Հայկական խոհանոց

Խաշ

Բաղադրությունը
300 գր. տավարի կամ 400 գր. ոչխարի ոտքեր,
100 գր. գանձակ, 
800-1000 գր. ջուր, 
սխտոր, աղ

Պատրաստման եղանակները

Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել: Պատրաստի ոտքերը 24 դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել: Դրանից հետո նորից լվանալ, դնել ոչ լայն կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից 15-20 սմ վերև լինի: Խաշը եփել առանց աղի, թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորից: Մատուցելուց 5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել շատ տաք վիճակում: Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ:


Տոլմա (Հայկական)



Բաղադրությունը
½ կգ աղացած յուղոտ միս
2 բ. բրինձ կամ խոշոր կորկոտ
2 սոխ
2 պճ. սխտոր
2 ճ.գ. պղպեղի մածուկ (կամ ½ կգ լոլիկ)
1պղպեղ
1 լիմոնի հյութ
½ կապ կանաչի
7 համեմունք
կարմիր և սև պղպեղ
սղտոր
խաղողի տերև
1 կգ դատարկված պղպեղ և սմբուկ
աղ

Պատրաստման եղանակները
Մանրացնել կանաչին, պղպեղը, լոլիկը, սոխն ու սխտորը:
Խառնել բանջարեղենը մսին և բրնձին. համեմել աղով և պղպեղով:
Միջուկը լցնել պղպեղի և սմբուկի մեջ, նաև փաթաթել խաղողի տերևների մեջ:
Տոլմաները լրիվ ծածկել ջրով և եփել:


Քյաբաբի Պատրաստումը


Բաղադրությունը
1 կգ. տավարի միս
200գրամ խոզի սալ 
3 գլուխ միջին չափի սոխ
կարմիր պղպեղ
կանաչ սոխ
խառը կանաչի
աղ
Պատրաստման եղանակները
Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, դնել սառնարանում երկուսից երեք ժամ: Այնուհետև կլոր գնդիկներ սարքել և ձեռքերը ջրի մեջ թաթախելով անցկացնել շամփուրի վրա: Հետո դնել թեժ կրակի վրա մինչև կարմրելը; Մատուցել սոխի և կարագի հետ:


Սպաս

Բաղադրությունը
մածուն – 1 լ,
սոխ – 1 գլուխ,
ալյուր – 1 ճ.գդ.,
ձու – 1 հատ,
ձավար կամ բրինձ – կես բաժակ,
կարագ,
չորացրած անանուխ կամ նանա- 5 ճ.գդ.,
նանայի փոխարեն կարելի է թարմ համեմ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Մածունը բացել 1:2 հարաբերությամբ ջրի հետ: Մի փոքր ավել ջուր լցնել` հաշվի առնելով, որ այն գոլորշիանալու է: Ձուն ալյուրի հետ լավ խառնել, լցնել մածունի վրա, նորից խառնել: Դնել շատ թույլ կրակին, անընդհատ խառնել, մինչև եռա: Խառնելը չդարարեցնել, այլապես թանը կկտրվի: Բրինձը կամ ձավարը առանձին եփել: Սոխը կտրատել, սոխեռած անել: Լցնել սպասի վրա, երկու րոպե եփել: Ավելացնել երեք գդալ անանուխը, խառնել, եփել մի քիչ: Մի կտոր կարագ գցել մեջը, երկու գդալ աղ, կրակն անջատել: Լցնել մնացած անանուխն ու թողնել, չխառնել:


Պասուց տոլմա (Հայկական)


Բաղադրությունը
300 գր. կարմիր լոբի, 
200 գր. ոսպ,
300 գր. սիսեռ,
200 գր. ձավար. 
200 գր. սոխ,
50 գր. չամիչ,
500 գր. թթու կաղամբ, 
խառը կանաչի, աղ, պղպեղ, տոմատի մածուկ, բուսական յուղ:

Պատրաստման եղանակները
Մաքրել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը, որից հետո առանձին առանձին լվանալ: Սոխը նախքան տապակելը, մանրացնել կամ անցկացնել մսաղացով: Այնուհետև առանձին առանձին ավելացնել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը: Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնե: Թթու կաղամբը որոշ յամանակ թողնել հոսող ջրի տակ, ապա հանել բաժանել թերթերի և տապակած զանգվածով լցոնել: Կաթսայի մեջ տեղադրել 2 շերտ տոլմա, վռան լցոնել չամիչ կամ թթվաշ չիր: Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնելով ջուր: Եփել մինչև պատրաստվելը:



Թոնրի Խորոված



Բաղադրությունը
2-3կգ խոզի միս (կողոսկրեր) 
սև և կարմիր պղպեղներ
չորացրած և թարմ կանաչի
500գր գլուխ սոխ
500գր կարտոֆիլ
աղ

Պատրաստման եղանակները
Վերցնել խոզի մսի հատկապես կողոսկրերը, որովհետև կողոսկրերով ամենահամեղ խորովածն է պատրաստվում, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, վրան ավելացնել չորացրած կանաչեղենը, օղակաձև կտրատված սոխը և միսը դնել խորը կաթսայի մեջ, փականով փակել և դնել սառնարանում 1 օր, որպեսզի համեմունքների համը տարածվի: Մեկ օր հետո, կարտոֆիլի մաքրել, կլոր կտրել, աղ անել, մսի հետ շարել շամփուրներին: Թոնիրը վառել, թողնել, որ կրակը հանգչի, որպեսզի մնա միայն կարմիր ածուխը, ապա շամփուրըները կախել թոնիրում և թոնրի բերանը փակել, իսկ փակիչի վրա շորեր գցել, որպեսզի թոնրի տաքությունը դուրս չգա, խորովածն էլ հյութեղ լինի և անպայման այդ շորերը թրջել, որպեսզի շորերը չայրվեն: Խորովածը խորովել 20-25 րոպե, ապա հանել թոնից և լցնել լավաշի վրա, իսկ խորոված մսի վրա լցնել օղերով կտրատված գլուխ սոխ և թարմ մանրացված կանաչի: Ըստ ցանկության կարող եք նաև սմբուկ, բիբար և լոլիկ խորովել: Շատ համեղ է ստացվում: Բարի Ախորժակ:



Ղափամա


Բաղադրիչներ
բրինձ – 3 բաժակ,
դդում  - 1 հատ մեծ,
խնձոր – 2 հատ,
չամիչ – 200 գ,
սալորի չիր – 200 գ,
ծիրանի չիր – 200 գ,
շաքարավազ – 1 ճ. գդ.,
բուսայուղ,աղ

Պատրաստման եղանակները
Դդումը լվանալ, վերին մասը կտրել կափարիչի պես, գդալով հանել սերմերը: Փորված դդումի մեջ եռացած ջուր լցնել, ծածկել և թողնել սառչի: Խնձորը մաքրել, կտրատել: Չամիչը, չիրը լվանալ, խառնել, բուսայուղի մեջ դաղել: Չիրը խառնել խնձորի կտորներին, շաքարավազ ցանել, խառնել: Բրինձը մասերի բաժանել: Դդումի մեջ լցնել բրինձ, վրան լցնել չիր, նորից բրինձ, վրան չիր: Ամեն շերտ բրնձի վրա աղ անել:  Դդումի մեջ այնքան ջուր լցնել, որ բրինձը ծածկվի: Դդումը յուղել,  մեկ-մեկուկես ժամ դնել տաք ջեռոցը: Մատուցելուց առաջ խառնել բրինձը, չիրը, եփված դդումի կտորները:


Կերուսուս


Բաղադրիչներ
ոչխարի միս – 450 գ,
սոխ – 2 գլուխ,
յուղ – 3 ճ. գդ.,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
կարտոֆիլ – 4 հատ,
մաղադանոս – 1 փունջ,
սև պղպեղ – 1 պտղունց,աղ


Պատրաստման եղանակները
Միսը լվանալ, թաղանթները և ջլոտ մասերը հեռացնել, կտրատել, աղ, պղպեղ ցանել և առանց յուղի տապակել: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, յուղ ավելացնել և վրան լցնել երկար շերտատած կարտոֆիլը: Այն նախապես պետք է լվանալ սառը ջրով և սրբիչով չորացնել: Տապակել, անընդհատ խառնելով: Սոխը կտրատել, յուղով տապակել, տոմատի մածուկ ավելացնել, լցնել մսի և կարտոֆիլի վրա և տապակել ևս 2–3 րոպե: Մատուցելիս վրան շաղ տալ մանր կտրատած թարմ մաղադանոս:




Ուշադրություն... Բոլոր բաղադրատումսերը վերցված են հայկական ուրիշ կայքերից:
Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks

Օգտակար հղումներ | Կապ | Օնլայն տեսախցիկներ
All Rights Reserved. 2011-2017